հիմնական կայք
Լրահոս

Ռուսաստանում ապրող հայերը, երբ տեսնում են, որ Հայաստանում գտնվելիս Պուտինը հանդիպում ա գերության մեջ գտնվող նախագահ Քոչարյանի տիկնոջը չեն հասկանու՞մ, որ սա մեսիջ է. Մենուա Հարությունյան

Ռուսաստանում ապրող հայերը, երբ տեսնում են, որ Հայաստանում գտնվելիս Պուտինը հանդիպում ա գերության մեջ գտնվող նախագահ Քոչարյանի տիկնոջը չեն հասկանու՞մ, որ սա մեսիջ է. Մենուա Հարությունյան Մենուա Հարությունյանը ֆեյսուքյան իր էջում գրում է.


«Ինձ հետաքրքիր ա Ռուսաստանում ապրող կամ Ռուսաստան խոպան գնացող հայերը ուզում են հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն, թե՞ վատ, հասկանու՞մ են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանան իրենց համար Ռուսաստանում ապրելը կամ աշխատելը շատ դժվար ա լինելու…

Պետք ա Ռուսաստանում ապրող հայերը գիտակցեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը և մի փոքր էլ խելք ունենան ու իրենք էլ իրենց լուման ներդնեն էդ հարաբերությունների լավացման համար՝ օրինակ ֆեյսբուքում սատարեն ոչ թե հայ-ռուսական հարաբերությունները փչացնող արևմտյան գրանտակերներին, հակառուսական հայացքներով իշխանությունը բռնազավթած Նիկոլին ու Ռուսաստանի դեսպանատան դեմ, Պուտինի դեմ պայքարած նիկոլներին, այլ ասենք հայ-ռուսական հարաբերությունների լավացման մեջ մեծ լումա ունեցող , Պուտինի շատ մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին…

Ուզում եմ հասկանալ Ռուսաստանում ապրող հայերը, երբ տեսնում են,որ Հայաստանում գտնվելիս Պուտինը հանդիպում ա գերության մեջ գտնվող նախագահ Քոչարյանի տիկնոջը չեն հասկանու՞մ, որ սա մեսիջ է ուղղարկված նաև հենց Ռուսաստանում ապրող հայերին , թե ով ա Հայաստանում Ռուսաստանի բարեկամը , ով ոչ...

Մի խոսքով դուրս գալ հայ-ռուսական հարաբերությունների դեմ նշանակում ա դուրս գալ Հայաստանի պետական շահերի դեմ, դառնալ պետական դավաճան ու պետական հանցագործ»։

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք