211652_close_icon
views-count44766 դիտում article-date 23:21 28-06-2020

Հետազոտողները հայտնել են COVID-19-ը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոց. Shantnews.am

Բոստոնի համալսարանի վարակիչ հիվանդությունների ազգային լաբորատորիայի ամերիկացի հետազոտողները պատմել են, թե ինչպես կարելի է 25 վայրկյանում ոչնչացնել COVID-19-ը: Այդ մասին հայտնում է Biospace-ը: Նրանք հայտարարել են, որ կորոնավիրուսը կարելի է ոչնչացնել հեռահար ուլտրամանուշակագույն ճառագայթման տեխնոլոգիայի միջոցով: Մասնագետները ընդգծում են, որ վիրուսները ոչնչանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո, սակայն այն վտանգավոր է նաև մարդու համար, հայտնում է [url=https://www.shantnews.am/news/view/712110.html?fbclid=IwAR1TClziv666wDl3mAlzZi9qOOCoq27mJDsNn4vcVzscfeH72ldVce1LE5I]Shantnews.am[/url]-ը: Թեստերի ընթացքում մի խումբ գիտնականներ պարզել են, որ 5 մՋ/ սմ² ճառագայթում օգտագործելիս կորոնավիրուսը վեց վայրկյանում 99%-ով ոչնչացվել է: Իսկ 25 վայրկյանում 22 մՋ/սմ² չափաքանակով ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ վիրուսն ամբողջովին ոչնչացվել է: Մանրամասները՝ [url=https://www.shantnews.am/news/view/712110.html?fbclid=IwAR1TClziv666wDl3mAlzZi9qOOCoq27mJDsNn4vcVzscfeH72ldVce1LE5I]Shantnews.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր