211652_close_icon
views-count3866 դիտում article-date 21:46 28-06-2020

Միհրան Պողոսյան. Գործադիր իշխանությունը, ԱԺ պատգամավորները ձեռնամուխ եղան ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը, որին լուռ համաձայնությամբ հետևեց ԼՀԿ-ն. Tert.am

Սա բացառապես քաղաքական գործընթաց էր, քաղաքական գործընթացի շրջանակներում իշխանության մի ճյուղին՝ դատական իշխանությանը` ի դեմս սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի, իշխանությանը հնազանդեցնել, որին մասնակից դարձավ ԱԺ-ն, և ըստ էության, մի խումբ անձինք՝ ի թիվս գործադիր իշխանության, ԱԺ պատգամավորների, ձեռնամուխ եղան ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/mihran-poghosyan/3330805]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Նրա խոսքով՝ սա իշխանության մեկ ճյուղը յուրացնելու առաջին փորձը չէր. առաջին անգամ նախաձեռնվեց հանրաքվե, երկրորդ անգամ՝ այս գործողությունները: «Միայն այն հանգամանքը, որ իշխանությունն իր նպատակներին հասնելու համար փորձեր էր կատարում ու վերջում փոփոխեց Սահմանադրության անցումային դրույթը, նշանակում է, որ այստեղ իրավունքի մասին խոսք չի կարող լինել»,-նշեց նա: Փաստաբանի դիտարկմամբ՝ իշխանությունը մի շարք բացթողումներ արեց, ինչի պարագայում էլ ավելի ակնհայտ դարձավ իր նպատակը: Պողոսյանը նշեց, որ թեև Սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, սակայն ի տարբերություն 2005-ի Սահմանադրության, 2015-ի Սահմանդրության մեջ նորմը առ այն, որ դրա նորմերը գործում են անմիջականորեն, բացակայում են: «Այսինքն՝ Սահմանադրությունն անմիջականորեն գործում է միմիայն մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ գլխի մասով: Այդ դրույթը միանշանակ որոշակի նոր իրավահարաբերություններ ստեղծելու առումով է ստեղծվել, և բոլոր կիրարկվող օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Վերջինիս համաձայն՝ ՍԴ դատավորների ազատումն ու նշանակումը սահմանվում է ՍԴ մասին ՍԴ օրենքով: Այս պարագայում, առանց փոփոխելու տվյալ օրենքը, որևէ որոշում, որևէ ֆեյսբուքյան գրառում, ուղերձ չի կարող ունենալ իրավական ուժ: Դրա համար պետք է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ իրականացվեն: Իշխանությունը հապշտապ որոշում կայացնելու արդյունքում ուղղակի լավ չի աշխատել, այդ մասը մոռացել է, և հավանաբար առաջիկայում կտեսնենք նաև այդ փոփոխությունները»,- պարզաբանեց փաստաբանը: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/mihran-poghosyan/3330805]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր