հիմնական կայք
Լրահոս

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել Հայաստանի քաղաքացու մոտ. Tert.am

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել Հայաստանի քաղաքացու մոտ. Tert.am Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրոսով վարակված 3 հիվանդներից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:


Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում կարանտինային գոտիներից հիվանդանոց են բերել երկու մարդու, որոնց մոտ հաստատվել է «Քովիդ-19»: Նրանք Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ են: Ներկա պահին մայրաքաղաքային հիվանդանոցում բուժումը շարունակում է 24 հիվանդ: Բոլորի վիճակը կայուն է:

«Ներկա պահին մենք ծանր հիվանդներ չունենք»,- ասել է Էնդելաձեն:

Վրաստանում փետրվարի 26-ից մինչ օրս կորոնավիրուսով վարակման 924 դեպք է արձանագրվել, որից 3-ը՝ վերջինմեկ օրում, հայտնում է Tert.am-ը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք