211652_close_icon
views-count3082 դիտում article-date 16:39 27-06-2020

Վերջին մեկ շաբաթում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց

Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:

Նմանատիպ նյութեր