211652_close_icon
views-count37934 դիտում article-date 15:56 27-06-2020

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. «06»-ի վարորդը, ով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է, եղել է ամենաբարձր աստիճանի խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որի ժամանակ բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Բ-ի վարած ՎԱԶ 2106-ն ու Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Կորյուն Գ-ն ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանում, և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, և մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, նրա ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է մի քանի կանեստր դիզվառելիք, ու դա տարել են, թե ինչից ելնելով՝ մնում է՝ այդ հարցին պատասխան տան ՀՀ Պաշտպանության ռազմական ոստիկանության ծառայողները։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/26/1158281/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12.7 կմ հատվածում բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Գ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Արմեն Օ-ի ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 63-ամյա Յաշա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ու օպերատիվ էին գործել Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր