211652_close_icon
views-count5453 դիտում article-date 15:29 27-06-2020

Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտման պատճառով կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը: Այս մասին հայտնում է Առողջապական և աշխատանքի տեսչական մարմինը: «Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել»,- ասված է հրապարակման մեջ: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 25-ի դրությամբ կայացվել է 3 752 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 37 հազ. 83 ստուգում: Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր