211652_close_icon
views-count2991 դիտում article-date 10:51 27-06-2020

Դեսպան Սեմ Բրաունբեկը և Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը ողջունել են Հայաստանի անդամակցումը Կրոնական ազատության միջազգային դաշինքին. «Ամերիկայի ձայն»

Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեկը և Վաշինգտոն մայրաքաղաքում թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը անդրադարձել են «Կրոնական ազատության միջազգային դաշինք»-ին Հայաստանի անդամակցությանը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5479598.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով «Կրոնական ազատության միջազգային դաշինք»-ին Հայաստանի անդամակցությանը: Դաշինքը ձևավավորվել է այս տարվա փետրվարին ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ: 29 երկրների միավորման հռչակագրում ասված է՝ դաշինքը գաղափարակից երկրների ցանց է ամբողջապես հավատարիմ կրոնի կամ դավանքի ազատությանը ողջ աշխարհում: Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեկն ընդգծում է ՝ սա միջազգային կրոնական ազատության համար կոալիցիա է, որի հիմնական նպատակն է, որ յուրաքանչյուրն աշխարչհում ունենա ազատ դավանանքի ու կրոնի իրավունք: «Սա մարդու իրավուքնների պաշտպանության կողմնակից երկրների խումբ է, որը քարոզում է մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կրոնականն ազատության օգտին»,- ասում է դեսպանը: Սեմ Բրաունբեկը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ողջունել է Հայաստանի անդամակցումը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդն իր պատմության ընթացքում վերապրել է կրոնի վրա հիմնված բաղմաթիվ հալածանքներ: Ըստ դեսպանի, նման փորձության ենթարկված երկրները բարոյական իրավունք են ձեռք բերում բարձրաձայնելու այս խնդիրների մասին: «Հույս ունեմ, որ այդ դառը փորձությունը կօգտագործվի՝ օգնելով այլ ազգերին խուսափել նման դրսևրումներից և արժեքավորել խաղաղ կրոնական տեսակետները անկախ նրանից, թե կիսում ենք դրանք, թե ոչ»,- նշել է դեսպան Բրաունբեկը: Վաշինգտոն մայրաքաղաքում թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանն էլ վստահություն է հայտնում, որ դաշինքին անդամակցումը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու քրիստոնյաների և մասնավորապես հայերի նկատմամբ կրոնական հալածանքների մասին բազմաթիվ տարածաշրջաններում, ներառյալ Մերձավոր Արևելքում, որտեղ առկա է մեծ հայ ազգաբնակչություն: «Խոսելով այս ամենի մասին մենք միայն մեր իրավունքները չենք պաշտպանում, այլև բոլոր նրանց իրավունքերը, ովքեր հալածվում են»,- նշում է արքեպիսկոպոս Այկազյանը: Ողջունելով Հայաստանի անդամակցումը՝ Վիգեն արքեպիսկոպոսը վստահ է՝ այն բխում է հայ ժողովրդի շահերից: «Պետք չէ մոռանալ, որ փոքր երկիր ենք և Ցեղասպանությունից հետո սփռված ենք աշխարհով մեկ, մանավանդ Մերձավոր Արևելքում, որտեղ խնդիրներ կան կրոնական ազատության առումով»,- ընդգծում է արքեպիսկոպոսը: Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների հալածանքների դադարեցման հարցում, դեսպան Բրաունբեկը գտնում է, որ դաշինքը կարող է միավորել տարբեր ազգերի ջանքերն այս ուղղությամբ և նպաստել իրավիճակի բարելավմանը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Իր խոսքում դեսպանն ընդծել է՝ դաշիքը ուղղված չէ որևէ այլ երրորդ կողմի դեմ: «Սա որևէ մեկի դեմ դաշինք չէ, այլ դաշինք է հանուն այս հիմնարար, սակայն ցավոք հետընթաց ապրող կրոնական ազատության իրավունքի»,- նշում է դեսպանը: Բրաունբեկի կարծիքով կրոնի ազատության իրավունքի բարելավումը իր դրական ազդեցությունը կթողնի այլ ոլորտների վրա ևս, ներառյալ խոսքի և հավաքների ազատության կամ ազատ մամուլի:

Նմանատիպ նյութեր