հիմնական կայք
Լրահոս

Տրամաբանական կլիներ, որ Հաշվեքննիչ պալատի լիազորություններն ընդլայնվեին․ «Հայաստանի Հանրապետություն»

Տրամաբանական կլիներ, որ Հաշվեքննիչ պալատի լիազորություններն ընդլայնվեին․ «Հայաստանի Հանրապետություն» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետական համակարգի արդյունավետ աշխատանքին նպաստող դասական աքսիոմատիկ ձևաչափը իշխանության տարբեր թևերի անկախությունն ու հավասարակշռությունն են: Խորհրդարանական իշխանության մոդելին անցած մեր հանրապետության համար առաջնային նշանակություն ունի օրենսդիր մարմնի լիազորությունների լիարժեք ու անկախ իրականացումը: Առաջնային է նաև իշխանության մյուս ճյուղերին հակակշիռ լինելու վերջինիս կարողությունների ընդլայնումը:


Խորհրդարանի սահմանադրական գործառույթներն իրականացնելու համար ստեղծված Հաշվեքննիչ պալատը կարևոր գործիք է այդ գործառույթներն իրականացնելու համար: Ստեղծված լինելով խորհրդարանի կողմից, այն հաշվետու է միայն վերջինիս և իրականացնում է գործադիրի, պետական կառույցների ու հիմնադրամների ծախսերի վերահսկողություն: Չնայած Հաշվեքննիչ պալատը խորհրդարանն է ստեղծել, բայց այն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն, պետական իշխանության թևերից անկախ՝ առաջնորդվելով Լիմայի հռչակագրով և Ֆինանսական վերահսկման գերագույն ատյանների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով:


Հաշվեքննման նման արդյունքներ պալատի տարեկան հաղորդման մեջ բազմաթիվ են: Վերջին երկու տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատն իրավապահ մարմիններին է ուղարկել նմանատիպ բովանդակության 33 նյութ, որոնցից 17-ով հարուցվել է 24 քրեական գործ, իսկ մնացածով ուսումնասիրությունները շարունակվում են:

2018 թ.՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի ընդունմամբ, այս կառույցին նախկինում տրված վերահսկողության մանդատը փոխարինվել է արտաքին պետական աուդիտի՝ հաշվեքննության մանդատով: Սակայն այս կարևոր կառույցի գործառույթներն ավարտվում են հաշվեքննության արդյունքները ԱԺ-ին փոխանցելով, այն դեպքում, երբ տրամաբանական կլիներ, որ այդ լիազորություններն ընդլայնվեին և վերջինս հետևողական լիներ հայտնաբերված խախտումների վերացման հարցում, առավել ևս, որ բազմաթիվ են դեպքերը, երբ Հաշվեքննիչ պալատը նույն պետական կառույցում կարճ ժամանակահատված հետո կրկնակի հաշվեքննություն իրականացնելիս կրկին խախտումներ է հայտնաբերում»:

Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք