211652_close_icon
views-count3082 դիտում article-date 12:18 25-06-2020

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնել է ԱՀ առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113: Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր