211652_close_icon
views-count3336 դիտում article-date 11:44 24-06-2020

Մոսկվայում մեկնարկել է Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը. ՈՒՂԻՂ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթը։ Ինչպես տեղեկացում է «[url=https://armenpress.am/arm/news/1019456.html]Արմենպրես[/url]»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, շքերթին ներգրավված է 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ին։ Հունիսի 24-ը նույնպես խորհրդանշական է․ 1945 թվականի այդ օրը նացիստական Գերմանային ջախջախած զինվորականների շարասյունը հանդիսավոր քայլերթով անցավ Կարմիր հրապարակով։ Շքերթին Հայաստանը ներկայացնում է 75 հոգուց բաղկացած զորախումբը։ Նրանք ծածանում են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները: Շքերթին ներկա է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Բացի Հայաստանից, շքերթին մասնացում են Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլայի, Սերբիայի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի զորախմբերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր