211652_close_icon
views-count1180 դիտում article-date 11:40 24-06-2020

Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները դադարեցվել են

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 24-ին ստորագրել է արձանագրություն՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Հովիկ Ջիվայանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Հովիկ Ջիվանյանի հրաժարականի մասին [url=http://www.nankr.am/hy/3760]հայտարարությամբ[/url]: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր