211652_close_icon
views-count3733 դիտում article-date 11:29 24-06-2020

Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել, գրանցվել է վարակվածության 7 նոր դեպք. առողջացել է 12 մարդ

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110: Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Առողջացման դեպքերի թիվը 77 է: Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր