211652_close_icon
views-count6500 դիտում article-date 22:53 23-06-2020

Մեքսիկայում 11 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունիսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:29-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 16.10⁰ և արևմտյան երկայնության 95.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Մեքսիկա, Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 7.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ, 1 զոհ և 1 տուժած։ [b]ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր