6848 դիտում
14:45 23-06-2020
Ես քեզ պահում եմ աշխարհից թաքուն, այն հավատափոխ հեթանոսի պես. Սպարտակ Ղարաբաղցյան
Դու չե՞ս հոգնել
Մեղուների պարսի նման
Մեզ ամեն օր կծող-խայթող
Ի նչուների, միթեների այս շարանից.
Որ խաղողի վազը գրկող
Մոլախոտի պես ամեն օր
Վեր է ձգվում՝
Պարանոցին մեր փաթաթվում...
Մարդ էլ՞ կանգնած տեղը խեղդվի;
1975թ. ՖՈՒՍՏՈՎՈ./ՄՈՍԿՎԱ/
Հնավախ տատիս աղոթքն հնամաշ
Ձյունի տեսք առած իջնում է հանդարտ.
Ծերուկ ձմեռվա մորուքը ճերմակ
Հողմը ծամում է ու նվվում քաղցած.
Եվ վառարանիս այտերին շիկնած
Ձմռան գիշերն է հալվում ցրտաշունչ
Ու մի շան հաչոց՝ լռություն խեղդող
Խավարի գրկում ինձ լաց է թվում;
1972թ. ԳԵՂԱՄԱՎԱՆ/ՍևԱՆ/
-----
Դու գիտե՞ս արդյոք
Աչքերս հիմա ինչի են նման.
Շրջանակների՝ սև ու սգավոր,
Որոնց մեջ կորցրած հարազատ մարդու
Նկարն են դնում
Ու կախում պատից;
Եվ իմ սգերիզ աչքերի խորքում
Ես քեզ պահում եմ աշխարհից թաքուն
Այն հավատափոխ հեթանոսի պես,
Որ եկեղեցում իր մոմն է վառում
Ու թաքուն պաշտում
Կուռքին հարազատ;
1971թ
Սպարտակ Ղարաբաղցյանի [url=https://www.facebook.com/spartak.gharabaghtsyan/posts/1673219116149363]ֆեյսբուքյան էջ[/url]
Նմանատիպ նյութեր
341 դիտում
22:47 11-11-2020
Ցեցն ընկած գորգի պես բզկտվում ենք. Սպարտակ Ղարաբաղցյան.Hraparak.am
2227 դիտում
20:18 30-07-2020
Հորս համար ծանոթ գրավաճառը միշտ պահում ու մի կողմ էր դնում նման գրքերը... Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
307 դիտում
19:38 23-04-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
436 դիտում
19:26 23-04-2024
Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիս․ Արամ Ազատյան
511 դիտում
19:25 23-04-2024
ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել