211652_close_icon
views-count53132 դիտում article-date 11:02 23-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. «Տիտան» սուպերմարկետի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ հունիսի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արամայիս Պ-ն է, և քրեական հետախույզները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Տիտան» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արամայիս Պ-ի և Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հրանտ Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արամայիս Պ-ին։ Նոր Նորքի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր