211652_close_icon
views-count6033 դիտում article-date 17:46 22-06-2020

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ. «Որակի նշան»-ը ներկայացնում է նոր երգ՝ նվիրված բժիշկներին

«Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ 2019 թվականին առաջին անգամ իրականացվեց աննախադեպ մրցանակաբաշխություն, որի ընթացքում բժշկության ոլորտի լավ մասնագետները Հայաստանի տարբեր անկյուններից ստացան իրենց «Որակի նշան»: Հենց այդ ժամանակ առաջին անգամ կատարվեց «Որակի նշան»-ի կողմից իրականություն դարձած նոր երգը` նվիրված բժիշկներին: Գաղափարի կյանքի կոչման գլխավոր աջակիցը Հրաչյա Միսակի Պողոսյանն է: Լյարդաբան Հասմիկ Ղազինյանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը: Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: Մաստարայի համայքի ղեկավար Սարգիս Ավետիսյանը: Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը: «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ «Մեդիտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ՍՊԸ Երաժշտության հեղինակը երգահան Նիկ Եգիբյանը: Խոսք Գայանե Ավետիսյան Օպերատորներ - Հակոբ Կարանֆիլյան, Արիկ Մանուկյան/Մոսկվա Մոնտաժ - Էդուարդ Մատենցյան/Էսքիզ ստուդիա Գործիքավորում - Արթուր Բուռնուչյան Միքս/մասթերինգ - Սերգեյ Գասպարյան Նախագծի երաժշտական մասի պատասխանատուն է Թագուհի Գևորգյանը: Նախագծի պատասխանատու Հարություն Էքիզյան Այս տարի այդ երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը: Գլխավոր պրոդյուսեր Վահե Հարությունյան Երգը կատարել են 5 տաղանդավոր երգիչ և երգչուհի` ռուսաստանաբնակ Սոնան, Սոնա Շահգելդյանը, Մհեր Արմենյանը, Ռուսլան Էլիազյանը և Անահիտ Շահբազյանը: Նկահանումներն իրականացվել են Երևանում և Մոսկվայում, իսկ կադրերն իրական են` արված վիրահատությունների ընթացքում: Այստեղ նկարահանումներն իրականացվել են մի քանի բժշկական հաստատությունում. «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոններում, «Աստղիկ», «Շենգավիթ», «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայում և «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոն»- ում: Տեսահոլովակի նկարահանման գործում աջակցություն են ունեցել լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, սրտաբան Միխայիլ Ադամյանը, վիրաբույժ Արմեն Քոչարյանը, վիրաբույժ Սևակ Շահբազյանը, մանկաբարձ – գինեկոլոգ Աշոտ Սիրունյանը, վիրաբույժ Արմեն Վարժապետյանը, սրտաբան Կարեն Համբարձումյանը և վիրաբույժ Սիրակ Սիրականյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր