211652_close_icon
views-count4156 դիտում article-date 23:11 21-06-2020

Իսպանիան բացել է սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Իսպանիան չեղարկել է արտակարգ դրության ռեժիմը, կրկին բացել իր սահմանները եվրոպական երկրների մեծամասնությունից զբոսաշրջիկների համար և թույլ տվել բրիտանացի զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր առանց կառանտին պահպանելու, հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-europe-53126112]BBC News[/url]-ը: Երեք ամսվա ընթացքում երկիրը գտնվել է աշխարհում ամենակոշտ կարանտինային ռեժիմներից մեկում: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախազգուշացրել է հիգիենայի միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին՝ չնայած սահմանափակումները մեղմելու փաստին: Իսպանիան ԵՄ-ում զբաղեցնում է երրորդ տեղը կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտների թվով՝ ավելի քան 28000 մարդ: Սովորաբար Իսպանիա այցելում է տարեկան շուրջ 80 մլն զբոսաշրջիկ, և տնտեսության այդ ոլորտը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 12 տոկոսը: Զբոսաշրջային ոլորտի բացումը դիտարկվում է որպես որոշիչ գործոն իսպանական տնտեսության համար:

Նմանատիպ նյութեր