211652_close_icon
views-count2508 դիտում article-date 22:12 21-06-2020

Հաագայում անցկացված հակակարանտինային բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների

Հաագայում կորոնավիրուսային վարակի նվազեցման սահմանափակող միջոցների դեմ բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել անկարգություններ: Կիրակի օրը՝ հունիսի 21-ին, ոստիկանությունը ջրային թնդանոթներ է կիրառել: Բացի այդ, խուլիգանները հետ են մղվել ոստիկանության ձիերի օգնությամբ: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D0%BA%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5-%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D0%B5%D1%81%D1%82%D1%8B-%D0%B2-%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B3%D0%B5-%D0%BF%D0%B5%D1%80%D0%B5%D1%80%D0%BE%D1%81%D0%BB%D0%B8-%D0%B2-%D0%B1%D0%B5%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%8F%D0%B4%D0%BA%D0%B8/a-53891651]Deutsche Welle[/url]-ն։ Ըստ ոստիկանության, մի քանի հարյուր ցուցարարներ միտումնավոր դիմել են դիմակայություն իրավապահների հետ: «Սա ոչ մի կապ չունի սովորական ցույցի հետ»,- ասաց ոստիկանության խոսնակը: Նրա խոսքով ՝ ձերբակալվել է 5 մարդ, ովքեր քարեր են նետել ոստիկանների վրա: Հաագայի քաղաքապետ Յոհան Ռեմկեսը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է Virus Waanzin (Վիրուսային խելագարություն) խմբին հակակարանտինային արշավ կազմակերպել: Չնայած դրան, մի քանի հարյուր ցուցարար, որոնց թվում կան մի շարք ագրեսիվ ֆուտբոլասերներ, հավաքվել էին քաղաքի գլխավոր կայարանի դիմաց: Դրանից հետո քաղաքապետը թույլատրել է կարճատև ցույց անցկացնել: Երբ մթնոլորտը սկսել է թեժանալ, և ցուցարարները որոշել են քայլել դեպի քաղաքի կենտրոն, ոստիկանությունը միջամտել է և ցրել ցույցը:

Նմանատիպ նյութեր