211652_close_icon
views-count5003 դիտում article-date 20:29 21-06-2020

Մանրամասներ Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի վերաբերյալ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի էջում կարևոր տեղեկատվություն է հրապարակել Մոսկվա-Երևան առաջիկա թռիչքի մասին. «Հայտնում ենք, որ հունիսի 22-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 21-ին (մինչև ժամը՝ 21։00-ն) և հունիսի 22-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմեկնարկի հունիսի 22-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։ Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 3177 համարը)»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր