211652_close_icon
views-count895 դիտում article-date 18:11 21-06-2020

Յուրաքանչյուր նոր սերունդ կհասկանա անկախության իսկական իմաստը. Լուկաշենկո

Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է «Օլա» հուշահամալիրի բացման արարողությանը, որը տեղակայված է պատերազմի տարիներին նացիստների կողմից այրված գյուղի տարածքում, հաղորդում է [url=https://www.belta.by/president/view/eto-dvenadtsat-hatynej-lukashenko-prinjal-uchastie-v-otkrytii-memoriala-na-meste-sozhzhennoj-derevni-395572-2020/]belta.by[/url]-ն: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներում: «Եվ եթե այսօր ինչ-որ մեկն աշխարհում գերադասում է մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի էջերը, փորձում է փոխել շեշտադրումները երկրի պատասխանատվության հարցերում, Բելառուսը կպահպանի իրական պատմությունը քարի մեջ»,- հայտարարել է նախագահը: «Թող գնան և նայեն, և թող գնահատեն այս սուրբ ժողովրդին, որը երբեմն պայքարել է ոչ իր պատերազմում: Սակայն միշտ պայքարում է պատվի և արդարության համար: Մենք դա արել ենք հանուն մեր ապագայի, հանուն նրա, որ մեր երեխաները, թոռները, յուրաքանչյուր նոր սերունդ հասկանա ազատության և անկախության իսկական իմաստը, գնահատի կյանքն ու պահպանի խաղաղությունը երկրում»,- ամփոփել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նաև նշել է, որ երբեք չի մտածել, որ քառորդ դար անց խաղաղ և անկախ Բելառուսում կրկին պետք է խոսել ինքնավարությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Մի՛ թուլացեք: Հիշեք, որ շրջապատում կան դեռևս շատ մարդիկ, որոնք նախանձից, այն պատճառով, որ նրանց դուր չի գալիս մեր ժողովուրդը, քանի որ մենք խոսում ենք մեր անկախության մասին, վարում ենք մեր անկախ քաղաքականությունը, կփորձեն անպայման միջամտել մեր գործերում: Մենք ոչ մեկի չպետք է թույլ տանք հերթական անգամ ենթարկացնել մեզ»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր