211652_close_icon
views-count54353 դիտում article-date 16:22 20-06-2020

Շիրակի մարզում պտտահողմն ավերածություններ է արել նաև գերեզմանոցում՝ տապալելով մեծ թվով կանգնեցված շիրմաքարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 20-ին, Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում պտտահողմի հետևանքով տեղի ունեցած ավերածություններից անմասն չի մնացել նաև գյուղի գերեզմանոցը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ պտտահողմի հետևանքով կոտրվել և շուռ են եկել մեծ թվով կանգնեցված շիրմաքարեր։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/20/1157808/]հայտնել [/url]էինք, որ այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Առավոտյան ժամը 11-ի սահմաններում Գեղանիստ գյուղի բնակիչներն ականատես էին եղել պտտահողմի (տորնադո)։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասել էին, որ պտտահողմն անսպասելի էր հայտնվել և այնքան ուժգին էր եղել, որ ոչ միայն տապալել էր գյուղի մի հատվածի պտղատու և ոչ պտղատու ծառերը, այլ նաև արմատախիլ արել դրանցից շատերը։ «Նույնիսկ տրակտոր է շուռ տվել, պոկել ու շպրտել բնակելի տների տանիքներ, կոտրել տների ապակիներ։ Տորնադոն փլուզել է գյուղի ծայրամասում գտնվող գերեզմանոցի պարիսպը։ Միակ լավ բանը այն է, որ, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել»,-ասել էին նրանք։ Գյուղացիները՝ գյուղապետ Սենիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ահազանգել էին Շիրակի մարզպետարան, որտեղից գյուղ էր ժամանել մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ մարզպետարանի այլ պատասխանատուների հետ։ Ժամանել էին նաև ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր