211652_close_icon
views-count95010 դիտում article-date 16:52 20-06-2020

Երևանում՝ Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը ֆիքսվել է տեսախցիկի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից՝ ինչպես է երեկ՝ հունիսի 19-ին, Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 5 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/19/1157755/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել էին Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ հայտնվել էր Opel-ի տակ: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ: Փրկարարները Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս էին բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարներն իրականացրել էին հովացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արթուր Փաշիկյանն ու տեսուչ Սամվել Իսախանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր