211652_close_icon
views-count977 դիտում article-date 23:36 19-06-2020

Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև

Հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ՝ տեսակապի ձևաչափով: Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Ազիզբեկ Մադմարովը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Քննարկվեցին նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման հեռանկարները՝ ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ծրագրած նիստի կազմակերպման կարևորությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր