211652_close_icon
views-count53656 դիտում article-date 13:06 18-06-2020

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Սելավաջրերը լցվել են տնակներ, փրկարարները տարհանել են բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 20։29-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանում հորդառատ անձրևի հետևանքով սելավաջրերը լցվում են բնակելի տնակներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով, ջոկատի հրամանատար Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները «Ուկրշին» տնակային ավանի թիվ 19/2 տնակից դուրս են բերել հաշմանդամություն ունեցող 22-ամյա Մ. Հովսեփյանին և ընտանիքի 3 անդամների հետ տեղափոխել բարեկամների տուն: Ժամանել են նաեւ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Կարեն Պառավյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները քաղաքապետարանի հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ավազե պարկերով ստեղծել են պատնեշներ և փոխել են անձրևաջրերի ուղղությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ հրշեջ-փրկարարները թվով 7 տնակներից դույլերով անձրևաջրերը դուրս են բերել տնակների մեջից։ Ստեղծված իրավիճակի պատճառը հորդառատ անձրեւներն են եղել, ինչի արդյունքում Բաղրրամյան պողոտայի ամբողջ սելաֆաջրերը լցվել են տնակներ: Խնդիրը տարիների պատմություն ունի, սակայն պատկան մարմինների ամեն տարի միայն բավարարվում են դեպքերին արձագանքելով, մինչդեռ սելաֆաջրերի՝ տնակային լցվելու դեմն առնելու ուղղությամբ որեւէ քայլ մինչ օրս չի կատարվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր