211652_close_icon
views-count33604 դիտում article-date 11:19 18-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. կինը ոստիկաններին հայտնել է, որ ԴԱՀԿ-ի թվով 10 աշխատակից ծեծի են ենթարկել ամուսնուն

Երեկ՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ-ից, ով հայտնել է որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծի ենթարկել; Վերջինս հայտնել է նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին ինքը տեղեկացնլու է տարածքային ոստիկանություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունիսի 15-ին, ժամը 11։00-ին Իսրայելյան 43 շենքում վտարման գործողություններ կատարելու ժամանակ, ըստ Մարինե Հ-ի հայտարարության, ԴԱՀԿ ծառայողները շքամուտքում՝ բնակարանի առաջ, քաշքշել են վերջինիս ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ, 60-ամյա Արմեն Ե-ին, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Արմեն Ե-ին պատճառվել է մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ ԴԱՀԿ նշված ծառայողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր