211652_close_icon
views-count895 դիտում article-date 22:13 15-06-2020

Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով

Այսօր` hունիսի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանիև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով: Հանդիպմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակիհետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, կարծիքներ փոխանակել ստեղծված իրավիճակում տնտեսական խնդիրների լուծման և Հայաստան-ԵՄհամագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ կողմից աջակցության շրջանակներում քննարկվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, ընդգծվել է ՓՄՁ-ների խնդիրների լուծման ուղղությամբ աջակցության ծրագրերի, զբոսաշրջության զարգացման կարիքներին ուղղված ծրագրերի, ինչպես նաև գյուղատնտեսության և այլ ենթակառուցվածքների զարգացմանաջակցությանն ուղղված ծրագրերի կարևորությունը: Կողմերը համոզմունք են հայտնել,որ համատեղ ջանքերով կարող են հաղթահարել ներկա մարտահրավերները, տնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում համավարակի հետևանքներով պայմանավորված դժվարությունները։ [b]ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր