211652_close_icon
views-count3716 դիտում article-date 19:54 14-06-2020

Նիգերիայում ահաբեկիչները գյուղերից մեկում սպանել են 38 հոգու

«Արևմտյան Աֆրիկայում Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ներխուժել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղերից մեկը և սպանել 38 հոգու: «Սպանվածներից վեցը ոստիկաններ էին, որոնք ահաբեկիչների հետ կռվել են մինչև վերջ», հայտնել է տեղի աշխարհազորի հրամանատար Բաբակուրա Կոլոն: Գրոհայինները մտել են Գոնի-Ուսմանտի գյուղ և կրակ բացել տեղի շուկայում, այնուհետև այրել բեռնատարը, որտեղ եղել են մարդիկ և ապրանքներ: Առանց փորձաքննության հնարավոր չէ պարզել, թե իրականում քանի հոգի է զոհվել այդ մեքենայում: Մի քանի ժամ անց ահաբեկիչները հարձակվել են 60 կմ հեռավորության վրա գտնվող Մոնգունո քաղաք և սպանել 15 հոգու: Սպանվածներից 9-ը զինծառայող են և մեկ ոստիկան, մնացածը՝ խաղաղ բնակիչներ են: Նիգերիայի Զինված ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Մոնգունոյում հարձակումը ետ են մղել, ոչնչացվել է 20 ահաբեկիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր