211652_close_icon
views-count660 դիտում article-date 17:03 11-06-2020

ՄՕԿ-ի գործկոմի նիստում կարևոր որոշումներ են կայացվել

Տեսակապի միջոցով է տեղի ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ / գործկոմի նիստը։ Քննարկման հիմնական թեմաներն են եղել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և կորոնավիրուսի հետևանքով առաջացած հարցերը։ Նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել խաղերի նախապատրաստական ծրագիրը, որի տարբերակն այնուհետև կներկայացվի մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին: Ենթադրվում է, որ ամառային մարզահանդեսի տեղափոխումը կարժենա մի քանի միլիարդ դոլար։ Այդ պատճառով ծախսերը ավելի քան 200 կետով կրճատելու հնարավորությունը կքննարկվի խաղերի կազմկոմիտեի հետ: Անդրադարձ է եղել բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի/ FIBA / և բասկետբոլի ազգային ասոցիացիայի /NBA / օրացույցերի հետ կապված խնդիրներին: Հաշվի առնելով NBA- ում հաջորդ մրցաշրջանի հավանական հետաձգումներին, հնարավոր է, որ կանոնավոր մրցաշրջանի կամ փլեյ-օֆֆի հանդիպումները համընկնեն օլիմպիական խաղերի ժամկետների հետ, ինչի պատճառով շատ խաղացողներ, նույնիսկ թիմեր, կարող է չմասնակցեն օլիմպիական մրցաշարին։ Վստահություն է հայտնվել , որ FIBA- ն և NBA- ն կկարողանան փոխզիջման գալ այս հարցում: Զեկույցներ են ներկայացրել << Պեկին - 2022 >>՝ ձմեռային և << Փարիզ -2024 >>՝ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեների ներկայացուցիչները։ Կկրճատվի 2024 թ․ ամառային օլիմպիական խաղերի մասնակցող մարզիկների քանակը։ Եթե Տոկիոյի խաղերում կներգրավվեն 11 հազար,ապա Փարիզում ՝ 10,500 մասնակիցներ:Փարիզի խաղերի վերջնական ռազմավարությունը կհաստատվի 2020 թ․ դեկտեմբերին։ Գնահատական է տրվել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / նախկին ղեկավարության կոռուպցիոն գործունեությանը։ Չի բացառվում դիմել ավելի կոշտ՝ օլիմպիական ծրագրից ծանրամարտը հանելու պայմանին։ Նշվել է, որ մարզաձևում բարեփոխումների իրականացման գործընթացում ՄՕԿ –ը կշարունակի աջակցել IWF- ի նոր ղեկավարությանը։ Գործկոմը նաև քննարկել է ՄՕԿ-ի հինգ նոր թեկնածուների անդամակցության հարցը։ Հեռավար նիստը տևել է ավելի քան երեք ժամ ։

Նմանատիպ նյութեր