11422 դիտում
21:12 10-06-2020
Համաշխարհային բանկը չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված 1.7% տոկոսադրույքը մեկ տարի ժամկետով
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացում է սպասվում աշխարհի բոլոր երկրներում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները:
Այս համատեքստում Համաշխարհային Բանկը տեղեկացրել էր Զարգացման Միջազգային Ընկերակցության (ԶՄԸ) կողմից Հայաստանին տրամադրված վարկերից շատերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկելու հնարավորության վերաբերյալ:
Ընձեռված հնարավորությունից օգտվելու նպատակով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնական խնդրանքով 2020 թվականի մայիսի 7-ին դիմել էր Համաշխարհային Բանկին:
2020 թվականի հունիսի 4-ի գրությամբ Համաշխարհային Բանկը տեղեկացրել է, որ հայկական կողմի խնդրանքը բավարարվել է, և հիշյալ հավելյալ տոկոսադրույքը չի կիրառվելու Համաշխարհային Բանկի 2021 ֆինանսական տարվա (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը) ընթացքում:
Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: 2020թ. մայիսի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի մնացորդը Զարգացման Միջազգային Ընկերակցության վարկերի գծով կազմել է 981 մլն ԱՄՆ դոլար (կառավարության պարտքի 14%-ը), որից հավելյալ տոկոսադրույքի կիրառվում է 763 մլն ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական իրավիճակի պատշաճ ուսումնասիրությունից հետո Զարգացման Միջազգային Ընկերակցության գործադիր տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել Հայատանին նախկինում տրամադրած վարկերի մեծ մասի գծով վարկավորման պայմանների խստացման ուղղությամբ՝ հավելյալ 1.7% դրույքաչափով ավելացնելով վարկային
համաձայնագրերով ամրագրված տոկոսադրույքը, որը կիրառվեց 2014 թվականի հուլիսի 1-ից:
[b]ՀՀ ֆինանսների նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
15:31 11-02-2021
Պետական ծրագրերով վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը. նոր որոշում
Այս բաժնից
535 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
406 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից