211652_close_icon
views-count3861 դիտում article-date 22:09 09-06-2020

Անապայում երկու նախկին ոստիկան ազատազրկվել են երիտասարդ վոլեյբոլիստուհուն սեռական հարաբերությունների պարտադրելու համար

Անապայում դատարանը 2 և 4 տարվա ազատազրկման է ենթարկել երկու նախկին ոստիկանների, որոնք 17-ամյա վոլեյբոլիստուհի Մարիա Բոչարյովային ստիպել են իրենց հետ սեռական հարաբերություններ ունենալ, հայտնում է [url=https://www.newsru.com/sport/09jun2020/anapa.html]Newsru.com[/url]-ը: Տարբեր ժամկետները պայմանավորված են նրանով, որ ոստիկաններից մեկն ընդունել է մեղքը, իսկ երկրորդը՝ ոչ: Աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսին՝ Անապայում: Ոստիկանները լողափին սեքսով զբաղվող զույգ են տեսել: 18-ամյա տղային բաց են թողել, իսկ ահա աղջկան սկսել են սպառնալ, որ նրան կհանձնեն անչափահասների գործերով բաժին: Աղջիկը «վախեցել է և ոստիկանների առաջարկել է անել այն ամենը, ինչ ցանկանում են, միայն թե բաց թողնեն»: Երկու ոստիկան նրա հետ սեռական հարաբերություներ են ունեցել, իսկ երրորդը կողքից դիտել է: Երբ ամեն ինչ ավարտվել է, աղջկան տարել են «Վոլեյգրադ» մարզահամալիր, որտեղ ընթանում էր մարզուհու հավաքը: Երբ աղջիկը ուշ է վերադարձել և ամեն ինչ պատմել մարզչին, վերջինս ոստիկանություն է կանչել: Նշենք, որ գործի շրջանակներում պաշտոնանկ են եղել ոստիկանության այն բաժնի ղեկավարները, որտեղ ծառայում էին նախկին ոստիկանները: Տուժածը՝ Մոսկովյան շրջանից էր, որը մասնակցում էր Անապայում ընթացող լողափնյա վոլեյբոլի Ռուսաստանի առաջնության եզրափակչին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր