211652_close_icon
views-count7616 դիտում article-date 20:36 09-06-2020

Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց. ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 9-ին, մի քանի տասնյակ մարդիկ հավաքվելով Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց, իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը: Նրանք Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թելավիվի նկատմամբ: Պաշտոնական Երևանը սրանից առաջ հստակացրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է ելնելով իր ազգային շահերից, և նույն ժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա: [b]«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 9 հունիսի 2020թ.[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր