211652_close_icon
views-count798 դիտում article-date 18:43 09-06-2020

ՄՕԿ-ը կօժանդակի ֆեդերացիաներին

Շվեյցարիայում են գործում բազմաթիվ մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներ: Այդ երկրի կառավարությունը և ՄՕԿ-ը մշակել են ֆինանսական աջակցության երկու տարբերակ ՝ ժամանակավոր ու մշտական, ինչպես նաև միանվագ վարկ ՝ առանց տոկոսադրույքի։ Ամառային օլիմպիական մարզաձևերի ասոցիացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին տեղեկացրել է, որ ֆեդերացիաների 2/3-ն արդեն օգտվել է աջակցության փաթեթից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՕԿ-ը << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի շրջանակներում 150 միլիոն դոլար կհատկացնի միջազգային ֆեդերացիաներին, ազգային օլիմպիական կոմիտեներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման հետ պայմանավորված ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով: Օլիմպիական ծրագրում ընդգրկված բոլոր 32 ֆեդերացիաները կարող են օգտվել այդ աջակցությունից։ Հրաձգության, ծանրամարտի, հանդբոլի միջազգային ֆեդերացիաները հրաժարվել են ֆինանսական օգնությունից։

Նմանատիպ նյութեր