211652_close_icon
views-count691 դիտում article-date 21:20 08-06-2020

Լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն մտադիր է առաջադրվել Ֆիլիպինների նախագահական ընտրություններում

Հանրահայտ բռնցքամարտիկ, Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մենի Պակյաոն մտադիր է 2022 թվականին առաջադրվել Ֆիլիպինների նախագահի համար ընտրություններում: Այդ մասին հայտնել է բռնցքամարտիկի նախկին ներկայացուցիչ Բոբ Արումը: «Մարտիկներից առաջինը նախագահ կլինի Պակյաոն: Մենք զրուցել ենք հեռախոսով և նա հայտնել է, որ որոշել է 2022թ. առաջադրվել: Հաղթելու դեպքում է ցանկություն է հայտնել, որ ես ներկա լինեմ նրա երդմնակալության արարողությանը», պատմել է Արումը: Ֆիլիպինների գործող նախագահը Ռոդրիգո Դուտերտեն է, որն այդ պաշտոնը ստանձնել է 2016թ. հունիսի 30-ին: Առաջիկա նախագահական ընտրությունները նշանակված են 2022թ. մայիսի 9-ին: Պակյաոն պատմության մեջ միակ բռնցքամարտիկն է, որ աշխարհի չեմպիոն է դարձել 8 քաշային կարգում: Իր վերջին գոտեմարտում, որը տեղի է ունեցել 2019թ. հուլիսի 20-ին, նա հաղթեց ամերիկացի Կիտ Տուրմանին: Իր հաշվեկշռում նա ունի 62 հաղթանակ (39-ը՝ նոկաուտով), 7 պարտություն և երկու ոչ-ոքի:

Նմանատիպ նյութեր