211652_close_icon
views-count686 դիտում article-date 22:45 07-06-2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 7 միլիոնի շեմը

2020թ. հունիսի 7-ի դրությամբ, աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է ավելի քան 7 միլիոն, հայտնում է Worldometer-ը: Ըստ ներկայացրած տվյալներով, այս պահին հաստատված է կորոնավիրուսով վարակվելու 7 005 454 դեպք, մահացել է 402 669 մարդ, ապաքինվել՝ 3 427 040 հոգի: Հիվանդությունների քանակով առաջատարը երկար ժամանակ շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ 1 988 591: Սակայն հարկ է նշել,որ վերջին օրվա ընթացքում այնտեղ գրանցվել է վարակման ընդամենը 47 դեպք: Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 676 494 վարակված և այստեղ աճի ամենաբարձր տեմպերն է: Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 467 673 վարակված: Մահվան ելքով ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 109,8 հազ. հոգի: Մեծ Բրիտանիայում մահացել է 40,6 հազ. մարդ և Բրազիլիայում՝ 35,9 հազ. մահացած:

Նմանատիպ նյութեր