211652_close_icon
views-count3911 դիտում article-date 23:57 06-06-2020

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն իրականացրեց «Պուշկինյան օրեր» առցանց նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 4-6-ը Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում կայացավ «Պուշկինյան օրեր» առցանց նախագիծը, որի շրջանակներում Պուշկինի համառուսաստանյան թանգարանի հետ համատեղ ներկայացվեցին Պուշկինի կյանքին և ստեղծագործություններին նվիրված վավերագրական ֆիլմեր, օնլայն դասախոսություններ, վիրտուալ էքսկուրսիաներ: Հիմնական առցանց իրադարձությունները կայացան հունիսի 6-ին` Պուշկինի ծննդյան օրը: Կենտրոնի հետևորդները կարողացան ունկնդրել «Մեր ժամանակակից Ալեքսանդր Պուշկինը» ելույթը, որը պատրաստվել էր Պուշկինի համառուսաստանյան թանգարանի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, մշակութաբանության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նեկրասովի կողմից` հատուկ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի համար: Իր ելույթում բանախոսը ներկայացրեց ռուս մեծանուն գրողի ու բանաստեղծի կյանքին և ստեղծագործություններին վերաբերվող որոշ էջեր` պատմելով նաև նրա Հայաստան այցելության մասին: Սերգեյ Միխայլովիչ Նեկրասով` պատմաբան, մշակութաբան, սցենարիստ: Մշակութաբանության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2005): Կինեմատոգրաֆիստների միության և ռուս գրողների միության անդամ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուշկինյան հանձնաժողովի անդամ: Պուշկին քաղաքի պատվավոր քաղաքացի: 20 գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ: 1988թ.-ից ՝ Պուշկինի համամիութենական (այժմ ՝ համառուսաստանյան) թանգարանի տնօրեն: Երևանյան լսարանին ներկայացվեց նաև «Гений чистой красоты» (Հանճարեղ անղարտ գեղեցկություն) #առցանց համերգը, որի ընթացքում հնչեցին հատվածներ «Եվգենի Օնեգին» ու «Պիկովայա դամա» օպերաներից։ Համերգը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի մասնակիցների հետ համատեղ: Ծրագրի աջակիցն էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունից ելնելով` «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը իր բոլոր միջոցառումները տեղափոխել է առցանց հարթակ և շարունակում է ուրախացնել իր հանդիսատեսին մշակութային ու լուսավորչական տարբեր նախագծերով: Կենտրոնի էջերում անցկացվում են առցանց համերգներ, դասախոսություններ, վիրտուալ էքսկուրսիաներ, ցուցադրություններ, որոնք ներկայացնում են ռուս և հայ ժողովուրդների հարուստ մշակույթը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր