881 դիտում
16:44 05-06-2020
Այս տարի լրանում է Մոսկվայի օլիմպիական խաղերի անցկացման 40 տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարի լրանում է մոսկովյան օլիմպիական ամառային 22-րդ խաղերի անցկացման 40 տարին։ ՌԴ ԱՕԿ –ը հոբելյանին նվիրված տոնական միջոցառումների էր նախապատրաստվում։ Ծրագրվում էր գեղեցիկ, լայնամասշտաբ միջոցառում։ Հրավիրվելու էին հյուրեր, միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներ, միջազգային ֆեդերացիաների ղեկավարներ և մոսկովյան խաղերի մրցանակակիրներ:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով << Լուժնիկիում >> նշանակված հանդիսությունը չեղարկվել է և կանցկացվի առցանց տարբերակով։
Կազմակերպիչները հաշվի են առել այն հանգամանքը, որ հուլիս-օգոստոս ամիսներին դժվար թե թույլատրվի լայնածավալ զանգվածային միջոցառումներ անցկացնել։
<< Մոսկվա -80 >> -նն անցկացվել է ԽՍՀՄ մայրաքաղաքում ՝ հուլիսի 19-ից օգոստոսի 8-ը։
Մոսկովյան մարզահանդեսում, ԽՍՀՄ հավաքականների կազմերում, հայաստանցի մարզիկներից չեմպիոն են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանը, մարմնամարզիկ Էդվարդ Ազարյանը, փոխչեմպիոն ՝ սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը / արծաթ և բրոնզ /, ջրացատկորդ Սիրվարդ էմիրզյանը և երրորդ մրցանակակիր՝ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ջրացատկորդ Դավիթ Համաբարձումյանն ու մականորդ Սոս Հայրապետյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
21:27 01-09-2020
Այս տարի լրանում է Հռոմի Օլիմպիական խաղերի 60-ամյակը
3020 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը