211652_close_icon
views-count978 դիտում article-date 16:33 05-06-2020

Արթուր Դավթյանը այն մարմնամարզիկների շարքում է, ովքեր արդեն նվաճել են խաղերի մասնակցության ուղեգրեր

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան / FIG / հրապարակել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի խաղարկման վերափոխված համակարգը։ Ընտրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 29-ը: Դա վերաբերում է սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ցատկացանցի մրցումներին: Նոր տարբերակը հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն։ Փոխվել է մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մասնակցել 16 –ից ոչ ցածր տարիք ունեցողները: Տոկիոյի խաղերը 2021 թ․ տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005թ․ ծնված մարզիկները մասնակցության իրավունք կունենան ։ Հաստատվել են այն բոլոր մարմնամարզիկների անունները, ովքեր արդեն նվաճել են խաղերի մասնակցության ուղեգրեր։ Նրանց թվում է երևանցի Արթուր Դավթյանը։ Մնացած տեղերը կխաղարկվեն նշանակված վարկանիշային մրցումներում:

Նմանատիպ նյութեր