211652_close_icon
views-count118869 դիտում article-date 14:50 05-06-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա կինը անհայտ հանգամանքներում հայտնվել է Փամբակ գետում. օպերատիվորեն ժամանած Վանաձորի փրկարարները կարողացել են փրկել կնոջ կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12։47-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չարենցի 18/4 հասցեի մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները: Հրշեջ-փրկարարները Չարենցի փողոցի թիվ 20 տան մոտակայքում՝ Փամբակ գետից դուրս են բերել 60-ամյա Ա. Հարությունյանին եւ մոտեցրել օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գետը կնոջը քշել է մոտ 15 մետր, այդ պահին նրան նկատել է մի քաղաքացի, ով, վտանգելով իր կյանքը, կարողացել է բռնել կնոջ ձեռքն ու ահազանգել փրկարարներին: Օպերատիվորեն ժամանած Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի կրտսեր սերժանտ Նարեկ Պետրոսյանն ու հրշեջ-փրկարար, ավագ սերժանտ Տիգրան Գեւորգյանը նետվել են գետը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [b]ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներ Նարեկ Պետրոսյանն ու Տիգրան Գևորգյանն են [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0014037001591356237632852.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր