14224 դիտում
11:29 05-06-2020
Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. Վանեցյան
Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում նկարահանել և իր էջին ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը՝ նշելով ժամկետը, վայրը և դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
Արդեն մի քանի օր է՝ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեսանյութեր և լուսանկարներ, որոնք երբեմն շատ անձնական են եւ ոտնահարում են մարդու մասնավոր կյանքի իրավունքը։ Որոշ դեպքերում էլ՝ հիմնականում խոսքը խնջույքների տեսանյութերի մասին է, ինչպես ավելի ուշ պարզվում է, արված են ոչ թե արտակարգ դրության ժամանակ, այլ դրանից առաջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) June 5, 2020
Մի´ արա, պարզապես մի´ արա:
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
14:37 23-03-2016
Քայլեր ձեռնարկեք, էսքան անտաղանդ, անհանդուրժող ու ողորմելի չի կարելի լինել. Դավիթ Մաթևոսյան