211652_close_icon
views-count532 դիտում article-date 10:37 05-06-2020

Փոփոխություն՝ հովանավորչությունը կանխելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարան է ներկայացրել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծի ընդունումը թույլ կտա կանխելու հովանավորչությունը պետական ոչ առևտրային կազմակերպություններում, երբ կազմակերպության ղեկավարը իր ղեկավարած հիմնարկում աշխատանքի է ընդունում ազգակցական կամ խնամիական կապերով իր հետ փոխկապակցված անձանց: Որքան էլ իշխանության ներկայացուցիչները բանավոր հայտարարեն նման գործելաոճի անթույլատրելիության մասին, միայն օրենսդրական կարգավորման միջոցով հնարավոր կլինի կանխել նման գործելաոճը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր