211652_close_icon
views-count861 դիտում article-date 10:25 05-06-2020

Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել. Արամ Սիմոնյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թե այս օրերին ինչ վիճակ է Մայր բուհում, լուրջ մտորումների տեղիք է տալիս հայաստանյան ոչ միայն կրթական, այլ նաեւ գիտական համակարգի ապագայի մասին: Այսպես, այն բանից հետո, երբ պարտադրեցին ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին հեռանալ, համալսարանը ոչ միայն ռեկտոր, այլ նաեւ ղեկավար խորհուրդ չունի: Ինչո՞ւ, փորձեցինք պարզել Ա.Սիմոնյանից, ով նախ մանրամասնեց. - Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել, բայց շարունակում եմ դասախոսել: Մի մոռացեք, որ ես պրոֆեսոր եմ: Հիմա, իհարկե, հեռահար եմ դասախոսում: [b]- Փաստորեն, աշխատանքի բերումով շփվո՞ւմ եք ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:[/b] - Ոչ մի հարաբերություն չկա, կարծում եք` պետք է լինե՞ր: Բնականաբար, չկա: [b]- Դժվար չէ՞ նման պայմաններում աշխատելը:[/b] - Գիտեք, չէ: Որովհետեւ, եթե աշխատանքային ինչ-որ բաներ էին լինում, ընդհանուր բուհին նամակ էր գրվում: Հիմա նորմալ բուհական աշխատանք չկա, երբ սեպտեմբերից (հույս ունենանք) գնանք դասերի, այդ ժամանակ արդեն կարելի է ավելի առարկայական խոսել: [b]- Պարոն Սիմոնյան, բուհերի հետ կապված այս անորոշությունը՝ «բարեփոխումների» անվան տակ փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:[/b] - Եկեք այդ մասին հիմա չխոսեմ: [b]- Վստահ եմ, տեղյակ եք ԱԺ-ի կողմից ընդունված խնդրահարույց «Լանզարոտեի» կոնվենցիայից: Հետաքրքիր է Ձեր տեսակետը:[/b] - Ես կոնսերվատիվ հայացքներ ունեմ այդ հարցում: Գտնում եմ, որ անշուշտ սեռական դաստիարակություն պետք է լինի, բայց դա չի կարող լինել ծայրահեղ: Սեռական դաստիարակությունը պետք է շատ զգույշ, շատ խամքով մատուցվի: Գտնում եմ, որ սա շատ լուրջ հարց է, եւ որ ամենակարեւորն է, խորը մասնագիտական մոտեցում է պահանջում: [b]- Պարոն Սիմոնյան, ի դեպ, ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ մեծ աղմուկով հարուցված քրեական գործի ընթացքը:[/b] - Քննչական գործողությունները շարունակվում են, ինչ կլինի, չեմ կարող ասել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր