211652_close_icon
views-count5482 դիտում article-date 10:13 05-06-2020

Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը հասարակական և քաղաքական նոր իրողություն է ստեղծում մեր երկրում: Հանրության մեծ մասը համոզված է, որ մեր երկիրը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի «իտալական սցենար», ինչի մասին, ի դեպ, օրեր առաջ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը։ Հանրությունը հաշվի է առնում, որ COVID19-ի՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ողջ ստրատեգիան վերապահված է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան ի սկզբանե ինտենսիվ և ագրեսիվ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը զսպելու նպատակով։ Կառավարության գործողությունների բնույթը պետք է լիներ թիրախային և հիմնված լիներ հայտնաբերելու, ստուգելու, ախտորոշելու և վերահսկելու վրա: Սակայն հաշվի առնենք, որ իշխանությունը կարող էր վարակի հետագա տարածումը կանխել համաճարակի սկզբնական փուլում, իսկ ներկայիս իրավիճակում անհնար է միանգամից կոտրել վարակի մեջքը, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերն անվերահսկելի բնույթ են ստացել։ Սակայն իշխանությունները գոնե մինչ երեկ այլ տարբերակով էին առաջ շարժվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակել հակահամաճարակային կանոնների պահմանման շրջանակներում և այդ պայքարը հանրային վերահսկողության դաշտ տեղափոխել, երբ քաղաքացիները ևս իրենց բաժին պատասխանատվությունը կստանձնեն ստեղծված իրավիճակի համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վարչապետը նշում է հակահամաճարակային շարժում սկսելու մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր