211652_close_icon
views-count13007 դիտում article-date 07:00 05-06-2020

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյանը՝ լուսանկարներում զինված քաղաքացու մասին

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։ Տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող մարդկանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն իրականում տարածել են «Հայփոստ»-ի «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տվյալ տեղամասում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նմանատիպ նյութեր