211652_close_icon
views-count666 դիտում article-date 21:33 04-06-2020

Ճապոնիայի կառավարությունն ու «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն քննարկում են օլիմպիական խաղերը պարզեցված տարբերակով անցկացնելու ձևաչափը

Ճապոնիայի կառավարությունն ու << Տոկիո – 2020 >> -ի կազմկոմիտեն քննարկում են օլիմպիական խաղերը պարզեցված տարբերակով անցկացնելու ձևաչափը։ Երկրի իշխանությունները նպատակ ունեին խաղերը կազմակերպել լիարժեք, ավանդական կարգով , սակայն կորոնավիրուսի պատճառով աշխարհում տիրող ծանր իրավիճակը ստիպում է կատարել փոփոխություններ։ Հնարավոր է կրճատվի խաղերի բացման և փակման արարողությունների մասնակիցների թիվը, սահմանափակումներ կլինեն նաև հանդիսակաների քանակի հարցում, օլիմպիական գյուղից մարզիկների շարժի առումով և այլն։ Քննարկվում է նաև բոլոր մարզիկներին, թիմի անդամներին, երկրպագուներին կորոնավիրուսի պարտադիր թեսթեր անցկացնելու հարցը։

Նմանատիպ նյութեր