211652_close_icon
views-count53716 դիտում article-date 17:46 04-06-2020

Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

[url=https://www.tert.am/am/news/2020/06/04/georgia-armenia/3307709?fbclid=IwAR22h6-IFnnj99JDcfeXNo-hAjbrxMuEsXzV4KvofNGWwRXBe1oviGAgfoA]Tert.am[/url]-ը գրում է. Վրաստանի քաղաքացիները սոցիալական ցանցերում ու տարբեր խմբերում ստորագրահավաք են սկսել՝ խնդրելով իրենց երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Մասնավորապես՝ gopetition.com կայքում Սանդրո Չումաշվիլի անվամբ օգտատերը ստորագրահավաք է սկսել՝ դիմելով երկրի կառավարությանը: Կայքում նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շատ լուրջ է, ի տարբերություն Վրաստանի, որտեղ «իրավիճակը վերահսկվում է»: «Մենք խնդրում ենք Վրաստանի կառավարությանն այս դժվարին պահին մտածել հարևան երկրին օգնելու մասին: Մենք ցանկանում ենք Հայաստանին օգնություն առաջարկել այնտեղ վարակված անձանց Վրաստանում բուժելու տեսքով: Մենք կարծում ենք, որ դա ճիշտ քայլ կլինի հարևան երկրին օգնելու և տարածաշրջանում համաճարակային իրավիճակը շտկելու ուղղությամբ»,-ասված է ստորագրահավաքին կից արված գրության մեջ: Վրաստանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 801 և մահվան 13 դեպք: Վարակվածներից 644-ն առողջացել է: Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի, մահացածների թիվը՝ 244-ի:

Նմանատիպ նյութեր