211652_close_icon
views-count499 դիտում article-date 10:37 04-06-2020

Պացիենտների սորտավորմամբ զբաղվող խումբն է որոշում՝ մնաս տա՞նը, թե՞ գնաս հիվանդանոց․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սորտավորման պրոցեսով զբաղվող խումբ է ձևավորվել: Հանրապետության բոլոր բժիշկները զանգով ներկայացնում են պացիենտի վիճակը, հետազոտության արդյունքները, որից հետո որոշվում է պացիենտի որտեղ լինելու հարցը: Կա՛մ մնում է տանը, կա՛մ գնում է հիվանդանոց` ըստ իր վիճակի: Նշելով այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումալյանն ասաց. «Այս պահին արդեն ձևավորված խումբը զանգեր է ընդունում բժիշկներից, կատարում դասակարգում` ըստ հիվանդի լաբորատոր գործիքային հետազոտության արդյունքների և գանգատների: Հաշվի առնելով տարիքը` կատարվում է ընտրություն: Հստակեցվում է` ով որ հիվանդանոց պիտի գնա, և կա՞, արդյոք, անհրաժեշտություն հիվանդանոց գնալու, թե՞ պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ մնալու անհրաժեշտություն է առաջանում: Մի քանի գործոն կա` տարիքը, խրոնիկ հիվանդության առկայությունը, դիագնոստիկայով հաստատված թոքաբորբը: Եթե անձը չունի խրոնիկ հիվանդություն, մեծ տարիքի չէ, ապա բժշկի որոշմամբ պացիենտը մնում է տանը, հսկվում է տեղամասային բժշկի կողմից»: Մասնագետը նկատում է` հասարակության շրջանում անլուրջ վերաբերմունք կա համավարակի նկատմամբ. «Թե որտեղի՞ց է բխում, ինչո՞վ է պայմանավորված` չեմ կարող ասել»: Նրա խոսքով` որևէ մեկը կանխատեսումներ անել չի կարող, թե հիմա ինչ փուլում ենք և մեկ շաբաթ հետո վիրուսակիրների ինչ թիվ ենք ունենալու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր