211652_close_icon
views-count6971 դիտում article-date 09:30 04-06-2020

Այսօրվանից բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. ՀՀ պարետի որոշում

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես՝ Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս: Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝ Հյուրանոցների համար, Երկարատև խնամքի հաստատությունների համար, Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»: Մանրամասները՝ կառավարության [url=https://www.gov.am/files/docs/4086.pdf?fbclid=IwAR1_MhWMTOoK0SfCTnfaHX7qZnndc47DT0Y5_AhfyaW1hb3EhUXSpFDlTug]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր