780 դիտում
09:01 04-06-2020
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում: Ըստ մասնագետների տարբեր հաշվարկների՝ Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի: Ինչպես հայտնի է, հրապարակված որոշմամբ Եվրահանձնաժողովը Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին ընդգրկել է Եվրամիության (ԵՄ) սև ցուցակում` զրկելով նրանց դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից։
Այդ ավիաընկերությունները, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։
Քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը երեկ պատասխանատուների հետ քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թվականի նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և ժամանակացույց:
Ավելին, ՀՀ դատախազությունում կոմիտեի պաշտոնյաներին առնչվող երկու քրեական գործ է առկա։ Ըստ դրանցից առաջինի` կոմիտեի որոշ պաշտոնյաներ իրենց դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, իսկ մյուս քրեական գործը 2016-ից 2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելուն է առնչվում, սակայն այս մասով դեռ նորությունեներ չկան: Հստակ է, որ առաջիկա երկուսուկես տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1410 դիտում
09:30 08-12-2015
ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի շուրջ կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
562 դիտում
09:00 23-04-2024
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
532 դիտում
08:55 23-04-2024
Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»