1022 դիտում
22:50 03-06-2020
ՈւԵՖԱ-ն մեկ տարով «Տրաբզոնսպորին» զրկեց եվրագավաթներից
«Տրաբզոնսպորը» մեկ տարով զրկվել է Չեմպիոնների լիգայի, կամ Եվրոպա լիգայի խաղարկություններին մասնակցելու հնարավորությունից։
ՈՒԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության պալատը պատժել է թուրքական ակումբին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չպահպանելու համար։
2016 թվականի մայիսին ՈՒԵՖԱ-ն և «Տրաբզոնսպորը» խաղաղ համաձայնություն էին կնքել, որով ակումբը պարտավորվում էր մի շարք պայմաններ կատարել։ Հակառակ դեպքում թիմին սպառնում էր հեռացում եվրագավաթներից մեկ տարով։
ՈՒԵՖԱ-ի և թուրքական ակումբի միջև ձեռքբերված պայմանները չեն պահպանվել։ Այսպիսով, առաջիկա երկու մրցաշրջաններից մեկում (2020/21 և 2021/22) «Տրաբզոնսպորը» զրկվելու է եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից։
Ուշագրավ է, որ մինչև կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշրջանը «Տրաբզոնսպորը» Թուրքիայի առաջնության առաջատարն էր՝ 26 խաղում վաստակելով 53 միավոր:
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
23:14 22-04-2021
ՈւԵՖԱ-ն «Ռեալին» և «Յուվենտուսին» կարող է եվրագավաթներից զրկել մեկ տարով
2858 դիտում
20:38 02-03-2016
ՈւԵՖԱ-ն թուրքական «Գալաթասարային» հեռացրեց եվրագավաթներից
2319 դիտում
19:19 20-12-2021
ՈՒԵՖԱ-ն «Տոտենհեմին» տեխնիկական պարտություն գրանցեց. թիմը դուրս թռավ եվրագավաթներից
Այս բաժնից
859 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2068 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1189 դիտում
23:43 29-03-2024
Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը